պայմանագիր-առաջարկ
Ծառայությունների մատուցման սույն պայմաններն ու կանոնները (այսուհետ նաև՝ «Պայմաններ») պարունակում են կարևոր տեղեկություններ Ձեր իրավունքների, պարտավորությունների և պաշտպանության միջոցների մասին:
Սույն Պայմաններում «Մենք», «Մեր», «Մեզ», «Ընկերություն», Art of Travelling սահմանափակ պատասխանատվութամբ ընկերությանը, որը հիմնադրվել և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իսկ «Դուք», «Ձեր», «Ձեզ», «Պատվիրատու» անվանումները վերաբերում են սույն կայք մուտք գործող, ինչպես նաև Ընկերության ծառայություններին դիմող և (կամ) դրանցից օգտվող անձին։
Սույն Պայմանները, ներառյալ դրանցում կատարված ցանկացած հղում այլ պայմանների և կանոնների, կարգավորում են (կամ ցանկացած այլ ենթադոմեն) կայքերով (այսուհետ միասին նաև՝ «Կայք») ուղղակիորեն կամ անուղղակիորեն մատուցվող բոլոր ծառայությունները և դրանցով պայմանավորված Ձեր և Ընկերության հարաբերությունները։
Մուտք գործելով, դիտելով և ցանկացած այլ կերպ օգտագործելով Կայքը, Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ Դուք հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել եք սույն Պայմանները և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության ծառայություններից օգտվող եք, Կայքում գրանցված օգտատեր, Պատվիրատու, թե՝ ուղղակի այցելու:
Այս Կայքը, Կայքի բովանդակությունը և բաղադրիչները, ինչպես նաև ծառայությունները, որոնք առաջարկվում են Կայքի միջոցով, պատկանում, կառավարվում և մատուցվում են «Art of Travelling» ՍՊԸ-ի կողմից։
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում առանց Ձեզ նախապես ծանուցելու, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները և հրապարակել նորացված Պայմանները Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Նոր Պայմանները իրավական ուժ կունենան և կկիրառվեն դրանք Կայքում հրապարակելուց հետո ծագած հարաբերությունների և պարտավորությունների վրա:
Կայքը կարող է պարունակել սխալներ, անճշտություններ կամ բացթողումներ, որոնք կարող են առնչվել ծառայություններին, դրանց գներին կամ այլ բովանդակությանը: Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի ուղղել Կայքում տեղ գտած սխալները, այդ թվում, արդեն իսկ, հաստատված պատվերներին առընչվող։ Հաստատված պատվերներին առընչվող սխալների ուղղման պարագայում, հնարավորության դեպքում, Ընկերությունը Ձեզ կառաջարկի պահպանել արդեն իսկ հաստատված պատվերը՝ ճշգրտված տարբերակով, կամ չեղարկել այն՝ առանց սույն Պայմանների 12-րդ Բաժնով սահմանված հետևանքների։
Կայքում ցուցադրված տեսարժան վայրերը, հյուրանոցները, դահլիճները, թանգարանները, ռեստորանները և ցանկացած այլ հարակից ծառայություն մատուցողները, ի լրումն սույն Պայմանների, կարող են ունենալ, հայտարարել և (կամ) պահանջել ընդունել իրենց պայմաններն ու կանոնները, որոնք կարող են ներառել որոշակի այլ պարտավորություններ և (կամ) իրավունքների սահմանափակում։
Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի ցանկացած կերպ օգտագործումը
Ընկերությունն իրականացնում է Կայքում ներկայացված ծառայությունների մատուցման պատվերներ (այսուհետ նաև «Պատվերներ»)։ Կայքի միջոցով Դուք կարող եք հարցում կատարել, պատվիրել, ամրագրել, գնել, ինչպես նաև չեղարկել կամ փոփոխել Պատվերը։
Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները ներառում են՝
• հյուրանոցային սենյակների ամրագրման ծառայություններ (այսուհետ նաև՝ «Հյուրանոցի Ամրագրում»);
• տուր փաթեթների մատուցման ծառայություններ (այսուհետ նաև՝ «Տուր Փաթեթ»);
• սննդի մատուցման ամրագրում ռեստորաններում, հյուրանոցներում կամ այլ վայրերում (այսուհետ նաև՝ «Սննդի Ամրագրում»):
Այսուհետ բոլորը միասին նաև՝ «Ծառայություններ»։
Սույն Պայմանների բոլոր դրույթները վերաբերում են բոլոր տեսակի Ծառայություններին, եթե ուղղակիորեն այլ բան նախատեսված չէ կամ չի բխում առանձին տեսակի Ծառայության կարգավորումներից։
Սույն Կայքում ներկայացված Ծառայությունները, դրանց վերաբերյալ գովազդը և (կամ) անձանց անորոշ շրջանակին հասցեագրված այլ առաջարկները համարվում են Ընկերության կողմից օֆերտա անելու հրավեր։ Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում սեփական հայեցողությամբ մերժել ցանկացած Պատվերի ընդունումը:
Սույն Կայքով նախատեսված Ծառայությունների մատուցման ընթացքում և դրա ավարտից հետո Ընկերությունը պարտավորվում է ապահովել Ձեր՝ Ծառայություններից օգտվելու գաղտնիության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։
Ընկերությունը պարտավորվում է որևէ ձևով երրորդ անձանց չհայտնել և որևէ կերպ չհրապարակել Ձեր վերաբերյալ հայտնի Անձնական Տվյալները և Ձեր կողմից Ծառայություններից օգտվելու արդյունքում հայտնի դարձած ցանկացած տեղեկություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեղեկատվության տրամադրման Ընկերության պարտավորության դեպքերի:
Դուք պարտավորվում եք չհրապարակել Ծառայությունների մատուցման ընթացքի վերաբերյալ չճշտված և ոչ հավաստի այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել Ընկերության համբավին և հանգեցնել մատուցվող Ծառայությունների վերաբերյալ կարծիքի ձևավորմանը: Սույնով Դուք պարտավորվում եք նաև պահպանել բոլոր տեղեկությունների, տվյալների, փաստաթղթերի և գործարքների վերաբերյալ գաղտնիությունը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն դրանք համարվում են գաղտնի:
Սույնով Դուք անվերապահորեն և անհետկանչելիորեն համաձայն եք, որ Գաղտնիության քաղաքականությունը լիարժեք կիրառվում է Ընկերության հետ Ձեր հարաբերությունների նկատմամբ։ Դուք հավաստում եք, որ ամբողջովին ծանոթացել եք Գաղտնիության քաղաքականության դրույթներին և դրանց բովանդակության կապակցությամբ չունեք որևէ բողոք կամ առարկություն։
Եթե Դուք համաձայն չեք Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմաններին, ապա Դուք չեք կարող օգտվել Կայքից կամ Կայքում առաջարկվող Ծառայություններից:
Կայքում ներկայացված գները (այսուհետ նաև՝ «Գին») ներառում են տվյալ Ծառայության մատուցման արժեքը, կիրառելի բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները, եթե Մեր կողմից այլ բան սահմանված չէ առանձին Ծառայության տեսակի համար: Ծառայությունները չունեն որևէ «թաքնված» ծախս ("hidden" costs)։
Կայքում կարող են ցուցադրվել հատուկ Գներով առաջարկներ կամ զեղչված Գներ կոնկրետ Ծառայության համար, սակայն այդ Գները կարող են պարունակել որոշ սահմանափակումներ, հատուկ պայմաններ կամ համակցված լինեն այլ Ծառայությունների հետ։ Խնդրում ենք, նախքան այդպիսի Ծառայություններ պատվիրելը, մանրամասն ուսումնասիրել դրանց պայմանները:
Կայքում բոլոր Գները ցուցադրվում են Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով՝ ՀՀ Դրամով (AMD), ինչպես նաև որոշ արտարժույթներով։ Արտարժույթով Գները կրում են միայն տեղեկատվական բնույթ և կարող են օգտագործվել միայն ուղեցուցային նպատակներով։ Արտարժույթի փոխարկվող Գները հաշվարկվում են ՀՀ գործող բանկերի կողմից առաջարկվող միջին փոխարժեքների հիման վրա, որոնք թարմացվում են հաճախակի, սակայն արտարժույթի փոխարկիչին չպետք է ապավինել, որպես բացարձակ և իրական ժամանակում ճշգրիտ հաշվարկիչ: Փաստացի փոխարժեքները կարող են տարբեր լինել։
Ծառայությունների Գները ենթակա են փոփոխման`առանց Ձեզ նախապես ծանուցելու: Մենք իրավունք ունենք փոխել ցանկացած հայտարարված Գին և ուղղել ցանկացած սխալ, անճշտություն կամ բացթողում, անկախ այն հանգամանքից տվյալ Ծառայության Պատվերը հաստատվել է, և Ձեր կողմից վճարում կատարվել է, թե՝ ոչ: Ընդ որում, եթե Ձեր կողմից վճարումը կատարվել է, և Մենք չեղարկում ենք Ձեր Պատվերը, ապա Մենք պարտավորվում ենք գանձված գումարը հետ փոխանցել Ձեզ: Գումարի հետ փոխանցման տևողությունը կախված է բանկային և (կամ) վճարահաշվարկային համակարգերից։
Պատվերների մի մասը Կայքում հնարավոր է կատարել՝ ստանալով ակնթարթային հաստատում (այսուհետ նաև՝ «Ակնթարթային Պատվերներ»), իսկ մյուսները՝ նախօրոք հարցում անելու միջոցով (այսուհետ նաև՝ «Հարցումով Պատվերներ»):
Կախված Ծառայության տեսակից՝ Պատվերը հաստատելու համար Ընկերությունն իրավունք ունի պահանջել Պատվիրատուից վճարել Պատվերի Գինն ամբողջությամբ կամ դրա որոշակի մասը, որպես կանխավճար (այսուհետ նաև՝ «Կանխավճար»): Գնի մնացած մասի վճարումը (այսուհետ նաև՝ «Վերջնավճար») կատարվում է Ընկերության կողմից տրամադրված Պատվերի հաստատման փաստաթղթի հիման վրա։
Ակնթարթային Պատվերներ կարելի է կատարել այն Ծառայությունների համար, որոնք հնարավոր է տեղակայել Կայքի զամբյուղում: Այդ Ծառայությունների համար Պատվիրատուն Պատվերի ձևակերպումն ու Կանխավճարի վճարումը կատարում է զամբյուղում՝ առցանց, ՀՀ Դրամով, բանկային քարտի միջոցով։ Երբ առցանց վճարումը հաջողվում է, և Պատվիրատուի քարտից Կանխավճարը գանձվում է, Պատվերը համարվում է Ընկերության կողմից հաստատված, և Պատվիրատուին տրամադրվում է հաստատման (էլեկտրոնային) փաստաթուղթ, որը հանդիսանում է պարտավորեցնող պայմանագիր Ընկերության և Պատվիրատուի միջև։
Հարցումով Պատվերներ կարելի է կատարել Կայքից էլեկտրոնային հարցում ուղարկելով՝ տվյալ Ծառայությունը գնելու վերաբերյալ: Հարցումով Պատվերը ձևավորվում է Ընկերության և Պատվիրատուի կողմից երկկողմանի պայմանավորվածությամբ: Հարցումով Պատվերների դեպքում Ընկերության և Պատվիրատուի միջև ձեռք է բերվում նաև Պատվերի Կանխավճարի չափի, կատարման եղանակի (բանկային փոխանցում, կանխիկ վճարում կամ առցանց վճարում) և ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն: Կանխավճարը կատարելուց հետո Ընկերությունը Պատվիրատուին տրամադրում է Պատվերի հաստատման (էլեկտրոնային) փաստաթուղթ, որը հանդիսանում է պարտավորեցնող պայմանագիր Ընկերության և Պատվիրատուի միջև:
Անկախ Պատվերի տեսակից Պատվիրատուն պետք է վճարի Կանխավճարն ամբողջությամբ: Կանխավճարը չվճարելու դեպքում Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում:
Պատվիրատուի կողմից Վերջնավճարը հաստատման փաստաթղթում ներկայացված ժամկետում չկատարելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի դադարեցնել Ծառայության մատուցումը։
Առցանց վճարում կատարելիս՝ Պատվիրատուն հաստատում է, որ տեղյակ է և համաձայն է երրորդ կողմ հանդիսացող բանկերի և վճարահաշվարկային համակարգերի նկատմամբ կիրառելի օրենսդրությանը, կանոններին և կարգավորումներին, և պարտավորվում է անվերապահորեն հետևել նաև նրանց պայմաններին:
Որոշ բանկեր և (կամ) վճարահաշվարկային համակարգեր կարող են գանձել միջնորդավճար։ Ավելին, որոշ բանկեր և (կամ) վճարահաշվարկային համակարգեր կարող են սահմանել վճարներ արտարժույթի փոխարկման համար: Արտարժույթի փոխանակման փոխարժեքը և օտարերկրյա գործարքի միջնորդավճարը որոշվում են բացառապես Ձեր բանկի և (կամ) վճարահաշվարկային համակարգի կողմից այն օրը, երբ նրանք մշակում են գործարքը: Եթե Դուք ունեք Ձեր վճարման հետ կապված որևէ հարց գանձվող միջնորդավճարի կամ փոխարժեքի վերաբերյալ, խնդրում ենք դիմել Ձեր բանկին և (կամ) վճարահաշվարկային համակարգին:
Մենք պատասխանատվություն չենք կրում Կայքում առկա Ծառայությունների Գների և փաստացի կատարված վճարման միջև տարբերությունների համար, եթե դրանք պայմանավորված են Ձեր բանկի և (կամ) վճարահաշվարկային համակարգի կողմից գանձված միջնորդավճարներով, ինչպես նաև Կայքում ցուցադրված արտարժույթով Գների և փաստացի Ձեր բանկի և (կամ) վճարահաշվարկային համակարգի կողմից փոխարկված արտարժույթի տարբերությամբ։
Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր բանկային քարտի և (կամ) բանկային հաշվի խարդախության և (կամ) երրորդ անձանց կողմից Մեր Կայքում չարտոնված օգտագործման համար։
Հյուրանոցների Ամրագրման Ծառայությունների շրջանակում Ընկերությունը Պատվիրատուի կողմից տրամադրված տվյալների հիման վրա, Պատվիրատուի անունից, նրա հաշվին և հանձնարարությամբ կատարում է հյուրանոցային սենյակների ամրագրում:
Ամրագրում կատարելիս՝ Ընկերությունը գործում է բացառապես որպես միջնորդ Ձեր և հյուրանոցային ծառայություն մատուցող կազմակերպության միջև։ Ընկերությունը չի համարվում հյուրանոցային ծառայություն մատուցող։
Մեր կողմից ներկայացված հյուրանոցների սենյակների Գները չեն կարող գերազանցել հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերության կողմից հայտարարված գները: Մեր կողմից առաջարկվող Գների ցածր լինելը հաճախ պայմանավորված է վերջիններիս հետ հատուկ պայմանագրային հարաբերությունների և երկարատև համագործակցության փաստով:
Կայքում ներկայացված հյուրանոցների սենյակների Գները ոչ խմբային՝ անհատական Պատվերների համար են: Խմբային Պատվերների դեպքում դրանք կարող են ավելի ցածր լինել:
Հյուրանոցում գրանցվելիս (check-in) պահանջվում է ներկայացնել հյուրանոցում հանգրվանող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ)։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերության կողմից ծառայությունները թերի կամ ոչ պատշաճ մատուցելու, անբարեխիղճ վարքագծի, սխալների, բացթողումների, անփութությունների, Ձեր կողմից հյուրանոցի ծառայությունների վերաբերյալ ցանկացած դժգոհության, ինչպես նաև դրանց հետևանքով Ձեր կրած ցանկացած ուղղակի կամ անուղղակի վնասի կամ ծախսերի համար։
Կայքում ներկայացված հյուրանոցների աստղային վարկանիշը Մեր կողմից չէ որոշված: Հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերությունն է որոշել իր աստղային վարկանիշը՝ ելնելով մատուցվող ծառայությունների տեսակից և որակից: Մենք չենք ներկայացնում որևէ պահանջ աստղային վարկանիշների վերաբերյալ և չենք վերանայում դրանք, ինչպես նաև, պատասխանատվություն չենք կրում աստղային վարկանիշերի վերաբերյալ Պատվիրատուի ցանկացած օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատկերացման և փաստացի անհամապատասխանության համար:
Տուր Փաթեթների Ծառայությունների շրջանակում Ընկերությունը մատուցում է Էքսկուրսիաների (Խմբային և (կամ) Պատվերով), Հյուրանոցների Ամրագրման, Տրանսֆերների և (կամ) Սննդի Մատուցման Ամրագրման Ծառայություններ (դրանց տարբեր համակցությամբ)։
Տուր Փաթեթների Ծառայությունների մատուցումը կարգավորվում է համապատասխանաբար սույն Պայմաններով նախատեսված Էքսկուրսիաների (Խմբային և (կամ) Պատվերով), Հյուրանոցների Ամրագրման, Տրանսֆերների և Սննդի Մատուցման Ամրագրման Ծառայությունների համար նախատեսված դրույթներով։
Սննդի Ամրագրման Ծառայությունների շրջանակում Ընկերությունը Պատվիրատուի կողմից տրամադրված տվյալների հիման վրա, Պատվիրատուի անունից, նրա հաշվին և հանձնարարությամբ կատարում է սննդի մատուցման ամրագրում ռեստորաններում, հյուրանոցներում, դահլիճներում և այլ վայրերում:
Ամրագրում կատարելիս՝ Ընկերությունը գործում է բացառապես որպես միջնորդ Ձեր և սնունդ մատուցող կազմակերպության միջև։ Ընկերությունը չի համարվում սնունդ մատուցող կազմակերպություն։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում սննդի ծառայություն մատուցող ընկերության կողմից ծառայությունները թերի կամ ոչ պատշաճ մատուցելու, անբարեխիղճ վարքագծի, սխալների, բացթողումների, անփութությունների, Ձեր կողմից սննդի մատուցման ծառայությունների վերաբերյալ ցանկացած դժգոհության, ինչպես նաև դրանց հետևանքով Ձեր կրած ցանկացած ուղղակի կամ անուղղակի վնասի կամ ծախսերի համար։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում սննդի մատուցման վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:
Սննդի Ամրագրման Ծառայության Պատվերից զատ, սննդի մատուցման կազմակերպության այլ ծառայություններից օգտվելու դեպքում Դուք պարտավորվում եք տեղում վճարել և փակել հաշիվները՝ ըստ սննդի մատուցման կազմակերպության սահմանած կարգի և գների:
Եթե Դուք որոշում եք օգտագործել սույն Կայքը, Դուք դա անում եք լիովին կամավոր և Ձեր սեփական ռիսկով և համաձայնվում եք, որ ունեցել եք բոլոր հնարավորությունները՝ ուսումնասիրելու Ընկերության կանոնները, քաղաքականությունները, կանոնակարգերը և (կամ) պահանջները, որոնք կարող են կիրառելի լինել Ձեզ մատուցվող Ծառայությունների նկատմամբ։
Դուք համաձայնվում եք, որ Մեր Ծառայությունները կարող են կրել անբաժանելի ռիսկ, և օգտվելով Ծառայություններից՝ Դուք կամավոր ընդունում եք այդ ռիսկերը: Մասնավորապես, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մատուցվող Ծառայությունների ընթացքում կամ դրանցով պայմանավորված Ձեր հիվանդության, մարմնական վնասվածք(ներ)ի, հաշմանդամության կամ մահվան համար, եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմաններով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Դուք ազատակամորեն և անկաշկանդ կերպով ընդունում եք այդ ռիսկերը՝ որոշում կայացնելով օգտվել Ծառայություններից:
Դուք ստանձնում եք ամբողջ պատասխանատվությունը Ծառայությունից առաջ, ընթացքում և հետո կատարած Ձեր յուրաքանչյուր գործողության համար։
Ծառայությունների որակի հետ կապված ցանկացած պահանջ կամ բողոք պետք է ներկայացվի անհապաղ, իսկ անհնարինության դեպքում՝ ոչ ուշ քան Ծառայությունը մատուցելուց հետո 2 օրվա ընթացքում: Սույն ժամկետից հետո ներկայացված ցանկացած պահանջ կամ բողոք կարող է մերժվել Ընկերության կողմից:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքում ներկայացված այլ կազմակերպությունների գործողությունների, սխալների, բացթողումների, հավաստիացումների, երաշխիքների, անփութությունների կամ դրանց հետևանքով առաջացած ցանկացած մարմնական վնասվածքների, մահվան, նյութական կամ այլ վնասների և ծախսերի համար։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքում հրապարակված ցանկացած տեղեկատվության Ձեր կողմից սխալ, անուշադիր ընթերցման, տարընթերցման կամ ցանկացած այլ նմանատիպ հանգամանքներով պայմանավորված թյուրըմբռնման համար։
Ընկերությունը չի երաշխավորում, որ Կայքը և (կամ) էլեկտրոնային նամակներն ու ֆայլերը, որոնք ուղարկվել են նրա կողմից, չեն պարունակում վիրուսներ, ծրագրային կամ էլեկտրոնային այլ վնասակար տարրեր։
Սույն Պայմաններով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում Ընկերությունը ազատվում է պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի (force majeure) ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանների իմաստով Ընկերության և Ձեր միջև պարտավորեցնող հարաբերությունների առաջացումից հետո, և որը Մենք չէինք կարող կանխատեսել կամ կանխարգելել և պայմանավորված չէ Մեր անզգուշության կամ բացթողման հետ, և որը ողջամիտ ջանասիրություն դրսևորելու դեպքում հնարավոր չէր կանխել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը և այլ բնական աղետները, պատերազմը, համաճարակը, համավարակը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, արտակարգ իրավիճակները, խռովությունները, ապստամբությունները, հեղաշրջումները, քաղաքական հուզումները, ահաբեկչական գործողությունները, քաղաքացիական անհնազանդության դեպքերը, գործադուլները, ճանապարհների անանցանելիությունը, հաղորդակցության միջոցների աշխատանքների դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմաններով պարտավորությունների կատարումը:
Վերոհիշյալ վերապահումները և պատասխանատվության սահմանափակումները կիրառվում են միայն օրենքով թույլատրված առավելագույն չափով: Դուք կարող եք ունենալ նաև սույն Պայմաններով չնախատեսված այլ օրինական իրավունքներ, որոնք ենթակա են սահմանափակման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով:
Սույն Պայմանների որևէ դրույթ, կանոն և (կամ) պայման չի սահմանափակում Մեզ կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մեզ վրա դրված օրինական պարտավորությունները։
Սույն Պայմանների նկատմամբ, ներառյալ` Ընկերության և Ձեր իրավունքների և պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքների, դադարման, առոչինչ ճանաչվելու և դրա հետևանքների, սույն Պայմաններից ծագող պահանջի զիջման և պարտքի փոխանցման և այլ պարտականությունների առնչությամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը՝ առանց հաշվի առնելու կոլիզիոն իրավունքի նորմերը։
Սույն Պայմանների, Կայքի, Կայքի բովանդակության և (կամ) մատուցվող Ծառայությունների կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները և (կամ) պահանջները (այսուհետ նաև՝ «Վեճ»), ներառյալ` դրանց կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման Ընկերության և Ձեր միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով։
Սույնով Դուք համաձայնվում եք Ձեր պահանջները սկզբնապես ներկայացնել Ընկերության Հաճախորդների սպասարկման կենտրոնին կամ տեղեկացնել Ընկերությանը՝ Կայքում առկա պաշտոնական Հաղորդակցության Միջոցներով:
Սույն Պայմանները գործում են անորոշ ժամկետով։ Դուք կարող եք դադարեցնել սույն Պայմանների գործողությունը ցանկացած պահի՝ մինչև այդ կատարելով Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր պարտավորությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում սույն Պայմանների գործողությունը չի կարող դադարել։
Ընկերությունն իրավասու է անհապաղ, առանց նախնական ծանուցման, դադարեցնել սույն Պայմանների գործողությունը` վերացնելով բոլոր ընթացիկ կամ հաստատված Պատվերները, և (կամ) ժամանակավորապես կամ ընդմիշտ դադարեցնել Ձեր Հաշիվը և դրա հետ կապված ցանկացած գործողություններ, եթե
• Դուք թույլ եք տվել սույն Պայմաններով ստանձնած պարտավորությունների էական խախտում; և (կամ)
• Դուք թույլ եք տվել կիրառելի օրենդրության, կարգավորումների կամ երրորդ անձանց իրավունքների խախտում; և (կամ)
• Ընկերությունը գտնում է, որ սույն Պայմանների գործողության դադարեցումը անհրաժեշտ է Ընկերության անվտանգության կամ գույքի, աշխատակիցների կամ երրորդ անձանց պաշտպանության համար, ինչպես նաև խարդախության կամ այլ անօրինական գործունեության կանխարգելման համար; և (կամ)
• բազմիցս չեղարկել եք հաստատված Պատվերները կամ չեք արձագանքել Մեր կողմից տրված հարցումներին, առանց հարգելի կամ հիմնավոր պատճառի; և (կամ)
• դատական, իրավապահ կամ այլ վարչական մարմինների կամ այլ պետական մարմինների կողմից Ընկերությունը ստացել է համապատասխան ցուցում:
Ընկերությունը նաև իրավունք ունի միակողմանի, առանց նախնական ծանուցման, դադարեցնել սույն Պայմանների գործողությունը, եթե Դուք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ եք տարածում Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ, Ձեր գործողություններով փորձում եք այլ սուբյեկտների մոտ Ընկերության մասին ձևավորել բացասական կարծիք կամ ցանկացած այլ դեպքում, երբ Ընկերությունը կգտնի, որ Ձեր գործողությունները վնասում են կամ կարող են վնասել Ընկերության գործարար համբավը:
Ընկերության կողմից սույն Պայմանների գործողությունների դադարեցման այն դեպքերում, երբ առկա են նախորդող երկու պարագրաֆներով սահմանված հիմքերը, Ընկերությունը չի կրում որևէ պարտավորություն վերադարձնելու չեղարկված կամ կասեցված Պատվերի համար կատարված վճարումը