Skip to main content

Գաղտնիության քաղաքականություն

 
1. Ընդհանուր դրույթներ

Անձնական տվյալների պաշտպանության սույն քաղաքականությունը (այսուհետ նաև՝ «Քաղաքականություն») նախատեսում է ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման, բացահայտման կարգը և պայմանները` թույլ տալով իրականացնել անձի ուղղակի կամ անուղղակի նույնականացում (այսուհետ նաև՝ «Անձնական Տվյալներ» կամ «Տվյալներ»)։

Սույն Քաղաքականությունը համարվում է Պայմանների անբաժանելի մաս։ Քաղաքականության նկատմամբ կիրառվում են Պայմանների բոլոր դրույթները այնքանով, որքանով Քաղաքականությամբ այլ բան նախատեսված չէ և որքանով դրանք կիրառելի են Քաղաքականության նկատմամբ։ Սույն Քաղաքականության մեջ գրված մեծատառ բառերը և արտահայտություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նրանց վերագրված է Պայմաններում։

Սույն Քաղաքականությունը տարածվում է Կայքի, Ծառայությունների և Ընկերության կողմից կիրառվող ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:

Սույն Քաղաքականության համաձայն «մշակում» նշանակում է, անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցների կիրառմամբ) ցանկացած գործողություն կամ գործողությունների ամբողջություն, որը կապված է Անձնական Տվյալները հավաքելու, մուտքագրելու, համակարգելու, պահպանելու, օգտագործելու, վերափոխելու, վերականգնելու, փոխանցելու, ուղղելու, ուղեփակելու, ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ:

Ընկերությունը նպատակ չունի հավաքել կամ մշակել այնպիսի տվյալներ, որոնք ներառում են հետևյալ տեղեկությունները (այսուհետ` «Զգայուն Անձնական Տվյալներ»)
• ռասայական կամ էթնիկ ծագում;
• քաղաքական հայացքներ;
• կրոնական, փիլիսոփայական կամ համանման բնույթի այլ համոզմունքներ;
• ֆիզիկական, հոգեկան առողջություն կամ վիճակ;
• գենետիկական կամ կենսաչափական տվյալներ;
• սեռական կյանք կամ սեռական կողմնորոշում;
• անձնական կամ ընտանեկան կյանք;

• ֆիզիկական, ֆիզիոլոգիական, հոգեկան կամ այլ սոցիալական վիճակ։ 

2. Մշակվող տվյալներ

Սույն Կայքի նպատակներից ելնելով՝ օգտագործվում են միայն Ձեր կողմից տրամադրված Անձնական Տվյալները: Այդ տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական, լրիվ, ճշգրիտ և թարմացված:

Կայքի գործածման ընթացքում Ընկերության կողմից կարող են մշակվել Ձեր հետևյալ Անձնական Տվյալները՝
• անուն, ազգանուն կամ անվանում;
• էլեկտրոնային փոստի հասցե;
• հասցե, հեռախոսահամար;
• Ձեր ցանկությամբ լրացված լրացուցիչ այլ տվյալներ:

Ընկերությունը չի հավաքում կամ պահանջում Տվյալներ անչափահաս համարվող անձանցից (այսուհետ նաև «Անչափահաս Անձ»)։ Անչափահաս Անձի կողմից Ընկերության ցանկացած Ծառայության օգտագործումը թույլատրվում է միայն ծնողի կամ խնամակալի վավեր համաձայնությամբ: Սահմանափակ դեպքերում, որպես առանձին Ծառայությունների գնում կամ բացառիկ այլ հանգամանքներում, Ընկերությունը կարող է հավաքել և օգտագործել Անչափահաս Անձանց մասին տեղեկությունները միայն ծնողի կամ խնամակալի կողմից տրված համաձայնությամբ: Ընկերությունը պարտավորություն չունի ստուգել Կայքից օգտվողների կողմից մուտքագրվող տեղեկությունների իսկությունը, ուստի պատասխանատվություն չի կրում Անչափահաս Անձանց կողմից Կայքից և Ընկերության Ծառայություններից օգտվելու արդյունքում սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով Անձնական Տվյալների հավաքման, մշակման պահպանման և բացահայտման համար։

Եթե Դուք սույն Կայքով պատվիրում եք որևէ Ծառայություն և (կամ) կատարում եք գնում, սակայն փաստացի Ծառայությունից օգտվելու են այլ անձ(ինք), ապա վերջի(ների)ս վերաբերյալ պահանջվող Անձնական Տվյալները տրամադրվում են Ձեր կողմից և Ձեր պարտականությունն է ապահովել, որ այն անձը(ինք), որի (որոնց) մասին Դուք տրամադրել եք Անձնական Տվյալներ, տեղյակ լինեն դրա մասին: Սույնով Դուք ընդունում եք, որ Ընկերությունը կարող է օգտագործել նաև նրանց Անձնական Տվյալները:

Եթե անգամ Դուք չեք օգտվում Ընկերության Ծառայություններից, Կայք այցելելիս՝ Ընկերությունը ավտոմատ կերպով հավաքում է որոշակի տվյալներ: Մասնավորապես՝ Ձեր IP հասցեն, այցելության ամիս-ամսաթիվը, ժամը, տևողությունը, օգտագործվող սարքերի, ծրագրերի կարգավորումների, ինչպես նաև Ձեր կողմից Կայքում կատարվող գործողությունների մասին տվյալներ։

3. Տվյալների մշակման հիմքներն ու նպատակները

Ձեր Անձնական Տվյալները հավաքվում, մուտքագրվում, պահվում, օգտագործվում, փոփոխվում, վերականգնվում, փոխանցվում, ուղղվում, արգելափակվում և (կամ) ոչնչացվում են կիրառելի օրենսդրությանը համապատասխան և Ձեր վավեր համաձայնությամբ (այսուհետ նաև՝ «Համաձայնություն»): Համաձայնությունն ուժի մեջ է մտնում Ձեր կողմից Կայք մուտք գործելու և (կամ) Անձնական Տվյալներ լրացնելու դեպքում և շարունակում է ուժի մեջ մնալ մինչև Համաձայնության հետ կանչելը: Կայքից օգտվելը նշանակում է, որ օգտատերը համաձայնվել է սույն Քաղաքականության պայմանների հետ։

Ընկերությունը Անձնական Տվյալները մշակում է՝ նպատակ ունենալով ապահովել Ծառայությունների լավագույն մատուցումը։ Անձնական Տվյալները նաև օգտագործվում են Ձեր կողմից Կայքում գրանցման, Կայք անխափան մուտք ապահովելու, Ձեզ հետ կապ հաստատելու, Ձեր կարծիքն իմանալու, հատուկ առաջարկների մասին Ձեզ տեղեկացնելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Ընկերության օրինական շահերը պաշտպանելու նպատակով։

Համաձայնության հիման վրա մշակվող Անձնական Տվյալները կպահպանվեն տվյալների մշակման նպատակների իրականացման համար օբյեկտիվորեն անհրաժեշտ ժամանակահատվածում կամ Համաձայնությամբ նախատեսված ժամկետի ընթացքում։

4. Ընկերության պարտականությունները

Ընկերության հիմնական պարտականությունները՝ սահմանված Կիրառելի օրենսդրությամբ, հետևյալն են.
• հարգել անձանց հիմնարար իրավունքները և ազատությունները, մասնավորապես՝ Անձնական Տվյալների գաղտնիության իրավունքը;
• Անձնական Տվյալները մշակել օրինական, արդար, բարեխիղճ և թափանցիկ ձևով;
• իրականացնել Անձնական Տվյալների հավաքում և մշակում միայն Ընկերության կողմից նշված և օրինական նպատակներով;
• ոչնչացնել կամ ուղեփակել այն Անձնական Տվյալները, որոնք անհրաժեշտ չեն օրինական նպատակին հասնելու համար;
• համոզվել, որ Անձնական Տվյալները բավարար, համապատասխան և սահմանափակ են այն նպատակների համար, որոնց համար դրանք հավաքվում և մշակվում են, ընդ որում՝ այն ձևով, որը թույլ է տալիս Ձեզ բացահայտել ոչ ավելին, քան անհրաժեշտ է;
• ամբողջացնել, թարմացնել, ուղղել կամ ոչնչացնել ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ, հնացած, անօրինական ճանապարհով ձեռք բերված կամ մշակելու նպատակներին հասնելու համար ոչ անհրաժեշտ Անձնական Տվյալները;
• համաձայնությունից հրաժարվելու դեպքում ոչնչացնել Ձեր Անձնական Տվյալները և դադարեցնել դրանց մշակումը;
• ապահովել, որ Ձեր Անձնական Տվյալները մշակվեն պատշաճ անվտանգությամբ, պաշտպանելով դրանց չարտոնված և (կամ) ապօրինի մշակումից և պատահական կորստից, ոչնչացումից կամ վնասներից՝ օգտագործելով համապատասխան տեխնիկական և (կամ) կազմակերպչական միջոցառումներ;
• ապահովել, որ Ձեր Անձնական Տվյալների մշակողները պահպանեն գաղտնիությունը՝ ինչպես Անձնական Տվյալների մշակման հետ կապված, այնպես էլ ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում և դրանից հետո;
• օգտագործել գաղտնագրման միջոցներ Անձնական Տվյալներ պարունակող տեղեկատվական համակարգերի պաշտպանվածությունը պատահական կորստից, տեղեկատվական համակարգեր անօրինական մուտք գործելուց, Անձնական Տվյալների անօրինական օգտագործումից, ձայնագրումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից կամ տարածումից և այլ միջամտությունից ապահովելու համար;
• անմիջապես Ձեզ տեղեկացնել Ձեր Անձնական Տվյալների մշակման խախտման մասին;
• պատշաճ կերպով արձագանքել, երբ իրականացնում եք սույն Քաղաքականությամբ Ձեզ վերագրված իրավունքները:

5. Անձնական Տվյալների փոխանցումը երրորդ կողմին

Ձեր Անձնական Տվյալները կարող են հասանելի դառնալ միայն Ընկերության հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ Տվյալներն անհրաժեշտ են Ձեզ մատուցվող Ծառայություններն իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար՝ պայմանով, որ վերջիններս երաշխավորում են պահպանել սույն Քաղաքականությամբ սահմանված Անձնական Տվյալների գաղտնիությունը:

Ընկերությունը կարող է Ձեր Անձնական Տվյալները փոխանցել նաև որոշակի այլ շրջանակի անձանց առանց Ձեր համաձայնության, եթե տվյալների փոխանցումը բխում է Անձնական Տվյալների մշակման նպատակներից և (կամ) անհրաժեշտ է այդ նպատակների իրականացման համար և (կամ) նախատեսված է կիրառելի օրենսդրությամբ՝ պայմանով, որ այդ պարագայում Անձնական Տվյալներն ունեն պաշտպանության բավարար մակարդակ:

Ընկերությունը կարող է բացահայտել Անձնական Տվյալները կիրառելի օրենսդրության պահպանմամբ, եթե գտնում է, որ դրանց բացահայտումն անհրաժեշտ է, Քաղաքականության կիրառման, Ընկերության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների, սեփականության պաշտպանության, պետական (տեղական) իշխանության մարմնի գործառույթների կատարման կամ հանրային շահի որոշակի հանձնարարականների իրականացման և (կամ) անվտանգության համար։

6. Անձնական Տվյալների մշակման խախտումներ

Անձնական Տվյալների մշակման խախտում է համարվում այն արարքը, որը հանգեցնում է Ձեր կողմից տրամադրված կամ այլ կերպ մշակված Անձնական Տվյալների պատահական կամ անօրինական ոչնչացման, կորստի, փոփոխման, չարտոնված բացահայտման կամ հասանելիության (այսուհետ նաև՝ «Անձնական Տվյալների Խախտում»)։

Անձնական Տվյալների Խախտման վերոգրյալ դեպքերում Ընկերությունը պարտավորվում է ոչ ուշ, քան այդ մասին հայտնի դառնալուց հետո 5 օրվա ընթացքում տեղեկացնել Ձեզ էլեկտրոնային փոստով և Ձեր համաձայնությամբ, իսկ 1 օրվա ընթացքում այն չստանալու դեպքում՝ առանց համաձայնության, ձեռնարկել հետևյալ գործողությունները.
• արգելափակել Անձնական Տվյալները; և (կամ)
• վերացնել Անձնական Տվյալների Խախտման հետևանքները; և (կամ)
• ստուգել բոլոր Անձնական Տվյալների ամբողջականությունը; և (կամ)
• տրամադրել Անձնական Տվյալների Խախտման հետևանքներից պաշտպանվելու խորհրդատվություն։

Ընկերությունը պատասխանատու չէ Անձնական Տվյալների կորստի, բացահայտման կամ Անձնական Տվյալների Խախտման համար, եթե այդ տեղեկատվությունը
• հայտնվել է հանրային տիրույթում նախքան կորելը, բացահայտվելը կամ խախտվելը; և (կամ)
• ինքնուրույն ստացվել է երրորդ անձանց կողմից; և (կամ)
• ստացվել է երրորդ անձանց կողմից՝ Կայքի ֆայլերին անթույլատրելի հասանելիությամբ; և (կամ)
• բացահայտվել է Ձեր համաձայնությամբ:

7. Անձնական Տվյալների պաշտպանությու

Ընկերությունը Ձեր Անձնական Տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով ձեռնարկում է պատշաճ անվտանգության միջոցներ՝ Անձնական տվյալների համակարգ անօրինական մուտքից, դրանց փոփոխումից կամ հրապարակումից պաշտպանելու համար:

Անձնական տվյալների արդյունավետ և անհրաժեշտ պաշտպանության համար Ընկերությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգայնորեն սահմանված իրավական և տեխնիկական կանոններով։

Ընկերությունն ապահովում է Ձեր Անձնական Տվյալների պաշպանությունը՝ տրամադրելով դրանց հասանելիություն միայն օրինական նպատակներով և լիազորված անձանց կողմից դրանք մշակելու համար, ինչպես նաև՝ պաշտպանելով հավաքված, պահված կամ այլ կերպ մշակված Անձնական Տվյալները պատահական կամ անօրինական ոչնչացումից, պատահական կորստից, փոփոխությունից և (կամ) չարտոնված և (կամ) անօրինական հավաքումից, մշակումից, մուտքից և (կամ) հրապարակումից։

8. «Cookie» ֆայլեր

Կայքը օգտվում է «Cookie» ֆայլերից, որպեսզի անհատականացնի Ձեր Անձնական Տվյալները՝ բարելավելով Կայքի աշխատանքը:

«Cookie»-ները տվյալներ պարունակող փոքր ֆայլեր են, որոնք ներբեռնվում և պահվում են Ձեր սարքի վրա, երբ Դուք այցելում եք Կայք։ Այդ տվյալները հնարավորություն են տալիս Ձեզ ավտոմատ կերպով իրականացնել որոշակի գործառույթներ և հիշել Կայքից օգտվելու ընթացքում Ձեր կողմից գրանցած որոշ տվյալներ և գործողություններ։ Կայքն օգտագործում է «Cookie» ֆայլերը մի շարք նպատակներով, ինչպիսիք են՝ նույնականացում, անվտանգություն, ֆունկցիոնալություն, նախապատվություններ և վերլուծություններ:

Երբ Դուք առաջին անգամ մուտք եք գործում Կայք և սեղմում եք «Համաձայն եմ» կոճակը և օգտվում եք Կայքից, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեր կողմից «Cookie» ֆայլեր օգտագործելու վերաբերյալ:

Դուք կարող եք վերահսկել որոշակի «Cookie» ֆայլերի օգտագործումը Ձեր դիտարկիչում՝ փոխելով կարգավորումներն այնպես, որ «Cookie» ֆայլերը չընդունվեն ու չհիշվեն Ձեր սարքի կողմից: Եթե Դուք հրաժարվում եք «Cookie» ֆայլերից, միևնույն է կկարողանաք օգտվել Կայքից, սակայն այդ դեպքում կարող են առաջանալ Կայքից օգտվելու առանձնահատկությունների որոշ սահմանափակումներ։

9. Մշակման պատասխանատու

Սույն Քաղաքականության մեջ նկարագրված Անձնական Տվյալների մշակման պատասխանատուն «Art of Travelling» ընկերությունն է: Այն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը հիմնադրվել և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

10. Եզրափակիչ դրույթներ

Սույն Քաղաքականությունը վերաբերում է բացառապես Կայքին և Ընկերության մատուցած Ծառայություններին: Ընկերությունը չի վերահսկում և պատասխանատու չէ այն կայքերի կամ ծառայությունների համար, որոնց Օգտատերը կարող է վերահասցեագրվել՝ Կայքում առկա հղումներին հետևելով:

Եթե Քաղաքականության համատեքստից այլ բան չի բխում, ապա եզակի թվով նշված բառերի վերաբերյալ ձևակերպումները տարածվում են նաև դրանց հոգնակիների նկատմամբ և հակառակը:

Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում առանց Ձեզ նախապես ծանուցելու, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Քաղաքականությունը: Կատարված յուրաքանչյուր փոփոխություն, ամսաթվով հանդերձ, հրապարակվում է Կայքում։ Ձեր պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Քաղաքականության փոփոխությունները: Նոր Քաղաքականությունն իրավական ուժ կունենա և կտարածվի դրանք Կայքում հրապարակելուց առաջ ծագած հարաբերությունների և պարտավորությունների վրա:

Սույն Քաղաքականության նկատմամբ, ներառյալ` Ընկերության և Ձեր իրավունքների ու պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքների, դադարման, առոչինչ ճանաչվելու և դրա հետևանքների, Քաղաքականությունից ծագող պահանջի զիջման և պարտքի փոխանցման և այլ պարտականությունների առնչությամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը՝ առանց հաշվի առնելու կոլիզիոն իրավունքի նորմերը։